Արմինֆո.Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապարե (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին:
Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետությունների կողմից ներկայացված 50 հայտեր, այդ թվում՝ 35 հայտ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համար:
Ներկայացուցչական ցանկում գրանցված են նաև Հայաստանի կողմից ներկայացված հետևյալ տարրերը` «Դուդուկի երաժշտությունըե (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունըե (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթե էպոսի կատարողական դրսևորումներըե (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանումե (2014թ.):