Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների միջև բուռն բանավեճեր ընթացան Մոսկվայում, «Խորհրդարանականները թմրամիջոցների դեմ» միջազգային խորհրդաժողովում:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆաթ Ասկերովն իր ելույթում ևս մեկ անգամ հնարավորությունը բաց չթողեց, շահարկելով Ղարաբաղի հարցը, հայկական կողմից նկատմամբ առաջադրելով անհիմն մեղադրանքներ: Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը ներկաներին փորձեց համոզել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում, քանի որ այն վերահսկվում է «անջատողական վարչակարգի» կողմից, կարող է ծաղկել թմրանյութերի առևտուրը: Ասկերովը կրկին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջների, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքի հիման այդ հակամարտությունը լուծելու մասին:
Ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Ցավով պետք է մեկնաբանեմ այն փաստը, որ մենք հերթական անգամ դարձանք Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վկան: Հայաստանի և Արցախի հասցեին անհիմն մեղադրանքների փոխարեն չէր խանգարի դրանց հեղինակներին կարդալ Ադրբեջանի մասին միջազգային զեկույցները: Հնարավոր է, որ այդ ժամանակ նրանք կիջնեն երկնքից և կգիտակցեն այն իրականությունը, որը տիրում է իրենց երկրում»: Նա նաև Արցախի մասին աբսուրդ ելույթների հեղինակներին և օտարերկրյա գործընկերների կոչ է արել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք վստահ ենք մեզ վրա, այցելեք, և դուք ամեն ինչ ինքներդ կտեսնեք տեղում, համոզվելու համար, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան հանրապետություն», - ամփոփել է փոխխոսնակը:
Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, խորհրդարանականներ 43 երկրներից: