Արմինֆո.«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ը միայն ռազմաքաղաքական թեմա է, դա նաև, պարզապես, ինտեգրման մեծ քաղաքականություն է, մեծ հաշվով` անվտանգության ապահովում մեր ընդհանուր տարածությունում` դրա բոլոր իմաստներով և չափումներով. հակաահաբեկչական, հակաթմրանյութային, հակահանցավորության՚, - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌՏՌ-Բելառուս՚-ին հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը, որը նշում է իր 25-ամյա հոբելյանը, դարձել է այլընտրանք և հակակշիռ ՆԱՏՕ-ին` հետխորհրդային տարածությունում:
«Ինչ վերաբերում է այլ ռազմաքաղաքական դաշինքների և կառույցների հետ համեմատություններին, ապա ես ինչ-որ հեղինակության հետևից ընկնելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մեր խնդիրները փոքր-ինչ այլ են: Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի գոյությունն արդեն արհեստական է: Խորհրդային Միության և Վարշավյանի պակտի անհետացումից հետո Դաշինքը կորցրել է իր գոյության իմաստը: Նախևառաջ, օվկիանոսից այն կողմ մեր գործընկերները Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը պահում էին Եվրոպայում ազդեցության լծակները չկորցնելու համար: Դա ակնհայտ ճշմարտություն է: Ցանկացած քաղաքագետ դա գիտի և վաղուց արդեն յուրացրել է՚, - հյատարարել է ՌԴ արտգործնախարարը: Նրա ասելով, ավելի ուշ հյատնվեց Ռուսաստանի Դաշնությունը` որպես մի երկիր, որը պաշտպանում է սեփական շահերը «պատմականորեն մեզ բոլորիս պատկանող՚ տարածության իր դաշնակիցների հետ: «Դա դժգոհություն է հարուցել, նախևառաջ, այն առնչությամբ, որ մենք չենք համաձայնել նատոյականների կողմից այն պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներին, որոնք ձեռք էին բերվել 90-ականներին. անվտանգությունն անբաժան է, ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Արևելք, հետագայում, որպես փոխզիջում, պայմանավորվածություն էր եղել, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի ուղեկցվի էական մարտական ուժերի տեղակայմամբ նոր անդամ երկրներում՚, - ասել է Լավրովը, ընդսմին հավելելով, որ այդ բոլոր պայմանավորվածութկուններն ամենակոպիտ ձևով խախտվել են նատոյականների կողմից, և նրանք արդեն փորձել են Ռուսաստանի բոլոր հարևաններին դնել ընտրության առջև. նրանք կամ Ռուսաստանի հետ են, կամ` ՆԱՏՕ-ի: «Թե այդ ամենն ինչի հանգեցրեց` մենք տեսանք Վրաստանում, Ուկրաինայում: Ես լիահույս եմ, որ ՀԱՊԿ-ն այդ ուղիով չի ընթանա: Մենք ոչ ոքի շանտաժի չենք ենթարկում և ոչ ոքի վերջնագիր չենք ներկայացնում: Մենք մտահոգված ենք սեփական անվտանգությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում: Մենք բավականաչափ հոգսեր ունենք և չենք ձգտում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ՚, - եզրափակել է Լավրովը: