Արմինֆո. Վանաձորում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Տիգրան Մեծ 73, տարածք 1/2։
Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 19։00-ը, իսկ շաբաթ օրերին՝ 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։
«Այժմ մեր հաճախորդների համար Վանաձորում գործում է նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ, որն ավելի մեծ է, ավելի ազատ, նորաձև և ժամանակակից։ Բացի այդ, այն գտնվում է այցելության համար ավելի հարմար վայրում, որպեսզի մեր ծառայությունները հնարավորինս հասանելի լինեն հաճախորդների համար։ Վստահ եմ նաև, որ մեր աշխատակիցներին ավելի հաճելի կլինի աշխատել և սպասարկել բաժանորդներին նոր և գեղեցիկ գրասենյակում», - նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Նշենք, որ Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գոչծում։