Արմինֆո.Տեսանելի հեռանկարում Արևմուտքի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների իրական վատթարացում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանն Անկարայի մասնակցություն ակնկալելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Թուրքիան, իհարե, ցույց է տալիս Ռուսաստանի հետ մերձեցում և, անգամ, որոշ հեռացում ՆԱՏՕ-ի գծով իր գլխավոր գործընկեր ԱՄՆ-ից: Իմ կարծիքով, Էրդողանի նման քաղաքականությունում ոչ մի նորություն չկա, չկա նաև պատրանք իրականում նման հեռանկարների առնչությամբ: Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա, պաշտպանական ռազմավարությունը չի փոխի` մնալով դաշինքի ֆորպոստ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Կարծում եմ, որ դաշինքի գծով Էրդողանի գործընկերներն արդեն վաղուց վարժվել են նրա յուրահատուկ բանակցային ոճին՚, - ընդգծել է նա:
Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի նախագահի չդադարող փորձերը` փորձագետը, ընդգծելով Անկարայի ադրբեջանամետ դիրքորոշումն ու այդ լույսի ներքո ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիային տեսնելու Հայաստանի կտրուկ անհամաձայնությունը, դրանք որակել է որպես անհեռանկարային:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում:
Այդ լույսի ներքո` փորձագետն անփոփոխ է համարում Ղարաբաղի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հեռանկարները` Ղարաբաղի խնդրի լուծումը վերապահելով անմիջականորեն Հայաստանին և Ադրբեջանին: Ընդ որում, ինքը` Նադեին-Ռաևսկին անտարակուսելի անհրաժեշտություն է համարում Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին: Փորձագետը որպես Ադրբեջանին չափազանց անարդյունավետ զիջում է գնահատել ղարաբաղցի մասնակիցների դուրս մղումը սեփական ճակատագրի որոշմանը նպատակաուղղված բանակցային գործընթացից: