Արմինֆո.Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: