


Արմինֆո. Discovery հեռուստաալիքը վեց տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի պատմության և մշակույթի մասին: Տեսահոլովակները հասանելի են հեռուստաալիքի Youtube վարկածով:
Դրանք պատմում են Խոր Վիրապ վանքի մասին, որտեղ հայոց Տրդատ 3-րդ արքան պահել է Գրիգոր Լուսավորչին, Սևանա լճի մասին, հետազոտող Թոմ Ալենի մասին, որն իր առջև նպատակ էր դրել 3.000 կմ երկարությամբ ճանապարհ հարթել Հայաստանի լեռնային շրջաններում գտնվող անանցանելի անտառներով, մայրաքաղաք Երևանի մասին, որի Հանրապետության հրապարակնը սյուժեի հեղինակներն անվանում են «աշխարհում ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՚: Պատմվում է Հայաստանի վերջին լարախաղացներից մեկի՝ Հովսեփ Բեգլարյանի մասին, ինչպես նաև Հայստանում կառուցված աշխարհի ամենաերկար զիփլայնի մասին:



