


Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ՀՀ ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ:



