Արմինֆո. Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությունը չի վերաճի Եվրոպայի հետ ասոցացման: Համենայն դեպս, այսօր իրադարձությունների նման զարգացում կանխատեսելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո։
«Իմ կարծիքվ, Երևանի ինտեգրացիոն նախապատվություններն, այնուամենայնիվ, արտացոլվում են ԵԱՏՄ անդամությունում: Եվ եվրաինտեգրման օգտին նրա նախապատվությունների փոփոխություն ես չեմ տեսնում: Ի վերջո, եթե Հայաստանը պատրաստվեր Բրյուսելի հետ լիածավալ ասոցացման փաստաթուղթ ստորագրել կամ այդքան ձգտեր դրան, ինչպես հաճախ ներկայացվում է, դա կարվեր դեռ 2013 թվականին` ինչպես ծրագրված էր՚, - համոզված է պրոֆեսորը:
Սաֆրաստյանը, միևնույն ժամանակ, նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը դիտարկում է որպես Հայաստանում իրագործվող բարեփոխումները շարունակելու և զարգացնելու հեռանկարային հնարավորություն: Պրոֆեսորը նաև հույս է հայտնել, որ ԵՄ հետ համաձայնագիրը աքսելերատորի դեր կխաղա Հայաստանում ամենատարբեր ոլորտների բարեփոխման համար:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով: