Արմինֆո. Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում`Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին: Փաստաթուղթն ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն դարձել է հանրության ձեռքբերումը: Ընդարձակ 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրվում է Հայաստանում արդարության, ազատության, անվտանգության հաստատմանը, Սահմանադրական և դատական համակարգերի բարեփոխմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը և այլն: Այս ամենը նախատեսվում է, որ Եվրամիությունը մասնակցում է տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը Հայաստանում: