Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնագրերը չեն հանգեցնի արմատական փոփոխությունների: Ըստ հաղորդում է Deutsche Welle-ն, այս նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախաշեմին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնական դերակատարում ունեն թե Հայաստանում, և թե Ադրբեջանում: Ինչ վերաբերում է հարաբերություններին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես նշել է կանցլերը, կարևոր է, որպեսզի այդ երկրների հետ ԵՄ ունենա ասոցացման համաձայնագրեր: Անգելա Մերկելը շեշտել է, որ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրամիության անվտանգության համար:
Մինչդեռ, ըստ AFP լրատվական գործակալության, գագաթնաժողովի նախաշեմին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ «թշնամական տրամադրություն ունեցող երկրները, ի դեմս Ռուսաստանի, սպառնում են «Արևելյան գործընկերության» աճին և փորձում կոտրել ընդհանուր կոլեկտիվ ուժը»:
Նշենք, որ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում Բրյուսելում, որտեղ նախատեսվում է հաստատել առաջիկա տարիների 20 նպատակները: Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փորձագետները և ԶԼՄ-ները նշում են, որ գագաթնաժողովում պայծառ քաղաքական հայտարարությունները չեն լինի, բացի ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումից: