Արմինֆո.Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում, որոնք ենթադրում են ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Այդ մասին ասվում է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ԵԺԿ հռչակագրում: Փաստաթղթում ԵԺԿ-ն հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանման սկզբունքին, հարգել հրադադարի շուրջ 1994-95թթ. համաձայնագրերը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, իրագործել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԵԺԿ-ն նաև ողջունում է Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի առաջիկա ստորագրումը, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացումն այդ համաձայնագրի շրջանակում: ԵԺԿ-ն նաև գահունակություն է հայտնում Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների առնչությամբ: