Արմինֆո. Հայաստանի զինված ուժերում ծառայությունից խուսափողները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը կարող են յուրաքանչյուր զորակոչի համար վճարել 200 հազար դրամ և ազատվել քրեական հետապնդումից: «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ օրենքում համապատասխան փոփոխություն է կատարվել նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում:
Պատգամավոր Կարինե Աճեմյանի ասելով, 2003 թվականին ընդունված փաստաթղթում արդեն ութերորդ անգամ է փոփոխություն կատարվում` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով: Այդ ընթացքում Պաշտպանության նախարարության արտաբյուջետային ֆոնդում կուտակվել է 8 մլրդ դրամ` պաշտպանական գերատեսչության կարիքներին ուղղորդման նպատակով: Փաստաթղթի համաձայն, մինչև տարեվերջ վճարելով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափ գումար, 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք խուսափել են պարտադիր զինծառայությունից, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ հայրենիք: Պաշտպանության նախարարիությունը անհրաժեշտ է համարում օրենքի գործողության ժամկետը սահմանել մինչև 2019 թվի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո վճարումների տեսքով բոլոր արտոնությունները կչեղարկվեն: