Արմինֆո.ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստում հավանության է արժանացրել 2017 թ. հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Համաձայնագրի համաձայն, վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից առաջին հինգ տարին՝ արտոնյալ, տարեկան 3% տոկոսադրույքով: Ըստ որում, Հայաստանի համաֆինանսավորման բաժինը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ը: Վարկային համաձայնագրի հիման վրա՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտե ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին համաձայնագրեր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների կարգի, ժամկետների շուրջ: Վարկի հիմնական գումարի մարումը նախատեսվում է սկսել 2023 թ. մայիսի 15-ից և ավարտել 2037 թ. մայիսի 15-ին:
Հիշեցնենք, որ Մոսկվան արդեն Հայաստանին տրամադրել է $200 մլն վարկ՝ 10 տարի ժամկետով: Երևանն այդ միջոցներով ձեռք է բերում 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է նաև «Իսկանդերե հրթիռային համալիր: 2018-2020 թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է մինչև 2020 թ-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը: