Արմինֆո.Աշխարհաքաղաքական խաղերը, որոնցով, ըստ էության, տարվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը, կարող է հանգեցնել Իրանի հետ պատերազմի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ձերբակալությունը փաստացի վկայում է Լիբանանի վրա ճնշում գործադրելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտադրության մասին, ինչը, ըստ երևույթին, թույլ կտա հետագայում նախաձեռնել Իսրայելի ընդհարումն Իրանի հետ: Թեհրանը կարող է արձագանքել հակառակ կերպով, ինչը Սաուդյան Արաբիայի հետ Իրանի պատերազմը գրեթե անդառնալի կդարձնի»,- գտնում է արևելագետը:
Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը ԶԼՄ-ներին հայտնել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի Ֆրանսիա այցելելու մտադրության մասին: Ավելի վաղ Հարիրին Սաուդյան Արաբիայից հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ պատճառաբանելով դա իր կյանքի անվտանգության համար մտահոգությամբ: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Լիբանանում Հարիրիի հրաժարականը չի ընդունվել, և Բեյրութում նրանցից պարզաբանումներ են սպասում:
Ըստ նրա, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ձգտում է ամեն գնով դառնալ միապետության թագավոր՝ շրջանցելով իր հորեղբորը, և դա այն պայմաններում, երբ նման հեռանկարի հակառակվում է Սաուդյան Արաբիայի գրեթե ողջ ժողովուրդը: Եվ այդ երիտասարդի տրամաբանություն, Սատանովսկու կարծիքով, հասկանալ շատ դժվար է:
Արևելագետի կարծիքով, բարդ է նաև կանխատեսել թագաժառանգի բավական վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի հնարավոր հետևանքները: Ըստ որում, Սատանովսկին չի բացառում Սաուդյան Արաբիայում ցանկացած ներքին սցենար՝ընդհուպ միապետության փլուզումը: