Արմինֆո.Եվրոպական վեկտորը կմնա կարևոր, սակայն՝ Հայաստանի ռուսական վեկտորի լրացուցիչ ուղղություն, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Նման սցենարի իրականացումը միանգամայն հնարավոր է՝ ռուս-հայկական փոխգործակցության հասարակական բազայի ընդլայնման դեպքում: Խիստ կարևոր է չսահմանափակել այն միջկառավարական և միջգերատեսչական շփումներով: Նման դասավորությունը չի հանգեցնի Երևանի արտաքին քաղաքական գծի ռևիզիայի՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման արդյունքում: Ավելին, Մոսկվան կկարողանա խուսափել եվրասիական ինտեգրման գծով իր մյուս գործընկերների համար վտանգավոր նախադեպերից»,- գտնում է վերլուծաբանը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
Մարկեդոնովը համազված է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հանրապետության համար եվրոպական ուղղությունը չի փակել: Ըստ որում, ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածությունում, և, մասնավորապես, Հայաստանում Ռուսաստանի հետ մրցակցությունից հրաժարվել Եվրամիությունը, ըստ նրա, ամենևին չի պատրաստվում: Եվ ԵՄ և Հայաստանի միջև համագործակցությունն այս կամ այն ձևաչափով գոյություն կունենա, ինչից ելնելով՝ Մոսկվան պետք է մի շարք եզրակացություններ անի:
«Պետք է հասկանանք, որ որքան էլ կարևոր լինի Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման հարցում, ռազմավարական դաշնակցությունը միայն անվտանգությանը հանգեցնել հնարավոր չէ: Եվ փոխգործակցությունը տեխնոլոգիական ոլորտում, գիտության, կրթության բնագավառում խիստ կարևոր է»,- նշել է նա:
Այս առումով Մարկեդոնովը ռուսական զենքի և եվրոպական գիտության միջև արհեստական ընտրության հաղթահարման անհրաժեշտություն է տեսնում: Վերլուծաբանը գտնում է, որ Ռուսաստանը կարող է և պետք է երիտասարդ սերնդի հայերի մոտ ասոցացվի ոչ միայն սպառազինությունների, այլ նաև՝ որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունների հետ: