Արմինֆո.Հայաստանում և Ադրբեջանում ակնկալվող ներքաղաքական տեղաշարժերը Ղարաբաղի շուրջ լուրջ, բովանդակալից բանակցությունների հեռանկար չեն նախատեսում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
2018 թվականի ապրիլին Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտի առնչույթյամբ նախատեսվում է վերջնական անցում կառավարման խորհրդարանական ձևի, որում գլխավոր գործող անձը կլինի վարչապետը: Ադրբեջոնեւմ 2018 թվականին տեղի կունենան հերթական նախագահական ընտրություններ:
Այդ լույսի ներքո` փորձագետը կարծում է, որ այդ ընտրություններին երկու երկրների ղեկավարների նախապատրաստվելը թույլ չի տալիս քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լուրջ սցենարներ: Եվսեևը, այդ լույսի ներքո, ենթադրություն է հայտնել, որ Սարգսյանի և Ալիևի` Ժնևում կայացած վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է հենց այդ հարցը:
Այդ համատեքստում Եվսեևը չի կարծում, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կներառի բանակցային տրամաբանության տարրեր: Նրա գնահատմամբ, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը նախաձեռնել են ոչ թե երկու երկրների նախագահները, այլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց անհրաժեշտ է ցուցադրել իրավիճակի նկատմամբ սեփական վերահսկողությունը, հատկապես` Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում:
Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվություն է տարածել մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրերի մասին` հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքները:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: