Արմինֆո.ՀԱՊԿ մասնակից երկրներն ի զորու են լուծել ցանկացած խնդիր, նրանց արտաքին քաղաքական համակարգման մակարդակը մշտապես աճում է, Ռուսաստանը գոհ է այդ փոխգործակցությունից: Այդ մասին հայտարարեկ է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
«Երբ մենք միասին ենք, ի զորու ենք լուծել ցանկացած խնդիր: Դրանից ամենակարևորներն են (պայքարն) ընդդեմ ահաբեկչության, անդրազգային հանցավորության, թմրանյութերի փոխադրման, ապօրինի ներգաղթի, բնական աղետների հետևանքների՚, - հայտարարել է դեսպանը դիվանագիտական ներկայացուցչությունում ընդունելության ժամանակ, որը զուգադիպել է Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՚:
Նրա ասելով, Ռուսաստանը գոհ է կազմակերպության մասնակից երկրների միջև արտաքին քաղաքական համակարգման աճող մակարդակից:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի ստորագրմամբ: 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Հետգավգգայում Ադրբեջտանը, Վրաստանն ու Ուզբեկստանը լքեցին կազմակերպության շարքերը: Կազմակերպության բարձրագույն մրամինը Հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նժանակում է գլխավոր քարտուղարին: