Արմինֆո. Ռուսաստանից վարկային նոր միջոցներով Հայաստանի զինված ուժերի նոր ձեռքբերումները կամրապնդեն Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային առևտրի վելուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն:
Ըստ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի, 100 միլիոն դոլարի վարկը տրամադրվում է 20 տարով, այդ թվում 5 տարի արտոնյալ ժամկետով և 3% տոկոսադրույքով: Հայաստանի համաֆինանսավորումը կկազմի 10%:
Համաձայն 2018-2020 թվականների պաշտպանության ծախսերի միջանկյալ ծրագրի, Հայաստանը նախատեսում է ամեն տարի իր պաշտպանական բյուջեն մեծացնել 60 մլն.դոլարով, որպեսզի ռազմական ծախսերը հասնեն ՀՆԱ-ի 4%-ին: Ներկայում ռազմական ծախսերը կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 3,6%-ը կամ մոտ 450 մլն.դոլար:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունն արդեն ապահովված է, սակայն ռուսական նոր վարկը կբավարարի հայկական բանակի՝ հակառակորդի ռազմավարական զսպումն իրականացնող համակարգերի պահանջները: Խոսքը վերաբերում է օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին, հետախուզության և կապի համակարգերին»,- ընդգծել է փորձագետը:
Ըստ Կորոտչենկոյի, ՀՀ ԶՈւ արդյունավետ ռազմավարական պլանավորման դեպքում ռուսական հերթական վարկի միջոցներն այդ նպատակների իրականացման համար լիովին բավարար են:
Ըստ հայ-ռուսական առաջին համաձայնագրի, երբ Հայաստանին տրամադրվեց 200 մլն դոլարի վարկ, հանրապետության զինված ուժերը ձեռք բերեցին հրթիռային համակարգեր` 9K58 «Սմերչ» «Իգլա-Ս», պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համալիր`«Ավտոբազա-Մ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ականանետային համակարգեր, «Տիգր» զրահամեքենա, «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային համակարգերը, ՌՊԳ-26 հակատանկային նռնականետեր, հրաձգյաին զենքեր, Տ-72 տանկերի և ԲՄՊ-ների շարժիչներ, կապի, ինժեներական տեխնիկա:
Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի պայմաններով վարկի ժամկետը կազմում է 3%, որը Երևանը կսկսի մարելի միայն 2018 թվականից՝10 տարիների ընթացքում, իսկ կանխավճարը կկազմի 10%, այն կնքվել է 2015 թ.-ին: