Արմինֆո.Երևանի պետական համալսարանի ուսանողները նոյեմբերի 7-ի առավոտից դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագծի դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները գտնում են, որ օրենքի ընդունումը խիստ կվնասի համակարգին և կրթության որակին:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագիծ՝ արական սեռի բոլոր ուսանողների համար, բացառությամբ բանակում ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողների:
Ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այնպես էլ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չեն գտնում, որ օրինագծի ընդունումը կվնասի երկրի կրթական համակարգին: Նախարարները հավաստում են, որ աղաղակող ոչինչ չի լինի, եթե զորակոչիկները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվեն բանակում ծառայությունից հետո: