Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսում Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գաբբարդը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը տարածաշրջանում՝ ընդգծելով, որ Արցախի հետ շփման գծում Բաքվի ագրեսիայի շարունակական գործողությունները խափանում են խաղաղարար գործընթացը և ղարաբաղյան հարցում համաձայնության ձեռքբերմանն ուղղված ողջ աշխատանքը:
Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի կազմակերպած համաժողովի ընթացքում՝ պատմելով Հայաստան և Արցախ Կոնգրեսի պատվիրակության այցելության մասին։
Նա ընդգծել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Այդ գործընթացը չպետք է շոուի վերածվի: Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի և չդատապարտվի, կտեսնենք, թե ինչպես պատմությունը կկրկնվի»,- ասել է խորհրդարանականը: