Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայաստանում Չեխիայի դեսպան Պիտ Միկիսկան նոյեմբերի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մարդու իրավունքների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունում, մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքները, մարդու տնտեսական իրավունքները և այլն:
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են օմբուդսմենի գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտության և կրթության կենտրոնի շրջանակներում վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ինչպես նաև չեխ գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: