Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը նամակ է հղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որում վստահեցրել է, որ Փարիզը միջազգային դաշնակիցների հետ շարունակում է աշխատել խաղաղության և անվտանգության հաստատել ուղղությամբ, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, պահպանելով ազգային և կրոնական բազմամշակութայնությունը, ինչը հանդիսանում է տարածաշրջանի առանձնահատկություններից մեկը: Այս մասին տեղեկացրել է Կիլիկիո տան պաշտոնական կայքը:
Մակրոնի նամակում նաև նշվում է, որ Ֆրանսիան կշարունակի պայքարել ռադիկալիզմի դեմ, շարունակելով պաշտպանել կրոնական և ազգային բռնության զոհ դարձած համայնքներին: Խոսելով Սիրիայի ճգնաժամի մասին, Ֆրանսիայի նախագահը կարևորել է հակամարտության քաղաքական լուծման կարևորությունը: Մակրոնն անդրադարձել է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ բռնության և բռնապետության մթնոլորտում, և վստահեցրել, որ Ֆրանսիան շարունակելու է մնալ ճշմարտության և կարևորության պահպանման հրամայականի իր դիրքորոշման, վրա այն իրադարձությունների հավաքական հիշողության պահպանման վրա, որոնք տեղի են ունեցել նաև Թուրքիայում: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան հանդիսանում է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, և լիովին հավատարիմ է գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական լուծում`խաղաղ բանակցությունների միջոցով և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: