Արմինֆո.Ադրբեջանի նպատակն ու երազանքը բանակցությունների առկա ձևաչափի վիժեցումն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչը զսպաշապիկ է Բաքվի համար, որը ձգտում է խնդրի ռազմական լուծման: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա չի համաձայնել այն կարծիքներին, թե հակամարտության գոտում միջադեպերի վերաբերյալ Մինսկի միջնորդների հայտարարությունները հասցեական չեն: «Երբ Մինսկի միջնորդները հակամարտության գոտում սադրանքներից հետո հանդես են գալիս հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերով, միանգամայն ակնհայտ է, թե ում են նրանք դիմում՚, - նշել է փոխնախարարը, ընդգծելով, որ առ այսօր չի եղել ավելի հեղինակավոր միջազգային ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկիկ խումբը, որն զբաղվի այս կամ այն հակամարտության կարգավորմամբ: