Արմինֆո. Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը, իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։
ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության հետ առկա գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարության նախկին օրենսդրական նախաձեռնությունների հարցում տնօրինության տրամադրած փորձագիտական աջակցության համար։
Քննարկվել են ԵԽ մի շարք հանձնաժողովների շրջանակներում կատարված համատեղ աշխատանքները, ինչպես նաև ԵԽ կոնվենցիաներին Հայաստանի միանալու գործընթացին առնչվող հարցեր։