Արմինֆո. Այսօր Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինհերի հետ: Ինչպես նախօրեին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման օրակարգը ներառում է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի լայն սպեկտր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: