Արմինֆո. Այսօր Հայաստանը լրջորեն զբաղվում է արդյունաբերական կոոպերացիայով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` bfm.ru-ի հետ հարցազրույցում:
Այսպես, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի որ ճյուղերն են առավել ակտիվկորեն զարգանում Մաքսային միության շնորհիվ, Հայաստանի ղեկավարը նշել է, որ, առաջին հերթին` գյուղատնտեսությունը: «Այժմ մենք լրջորեն զբաղվում ենք արդյունաբերական կոոպերացիայով: Մենք վստահ ենք, որ համատեղ կարող ենք մրցունակ արտադրանք արտադրել սարքաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, հաստոցաշինության, մեքենաշինույթյան ոլորտներում: Կա այդպիսի հնարավորություն: Մենք արդեն ասում ենք, արդեն, գործնականում, զբաղվում ենք այդ հարցով մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Վերջերս մեզ մոտ էր պարոն Մանտուրովը, այդ թեմայի շուրջ խոսել ենք: Մենք ցանկանում ենք այստեղ օգտագործել մեր մրցակցային առավելությունը: Այն իմաստով, որ հայերի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Ու, քանի որ նրանք հեշտությամբ ինտեգրվում են այն երկրների, պետությունների հասարակություններում, որտեղ ապրում են, հասնում են լուրջ հաջողությունների: Այդ թվում` նաև արդյունաբերությունում՚, - ասել է նախագահը, հավելելով, որ Հայաստանում ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ, և հետագայում հնարավոր է դրանց կոոպերացում ռուսական ձեռնարկությունների հետ: Նախագահի համոզմամբ, այդտեղ կա վիթխարի ներուժ, որը պետք է օգտագործվի: