Արմինֆո. Ռուսական 100 մլն պաշտպանական վարկի շրջանակներում Երևանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել ռազմավարական զսպան սպառազինություն: Այդ մասին Armenia TV-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա կլինի ռազմավարական զսպման զենք: Մենք ակնկալում ենք այդ ծրագրի շարունակականություն, քանի որ ռուսական սպառազինության շուկան հարմարավետ է Հայաստանի համար: Դա թե զենքի ձեռքբերում է մեր ռազմավարական դաշնակցից ներքին գներով, թե սպասարկման և շահագործման հարցերում միասնական մոտեցումներ, թե արդյունավետ կիրառում զորավարժությունների ժամանակ»,- ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ արտոնյալ վարկային պայմաններն էլ ավելի գրավիչ են դարձնում ռուսաստանյան շուկան, քանի որ դա թույլ է տալիս երկրի զինված ուժերի մատակարարումն իրականացնել՝ երկարաժամկետ պլանավորման համապատասխան:
Անդրադառնալով 200 մլն նախորդ վարկի շրջանակներում զենքի մատակարարումներին՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ գործընթացն ընթանում է նախատեսված ծրագրով: Նրա խոսքով, դա միշտ բարդ գործընթաց է, քանի որ վարկի շրջանակներում Հայաստանը ձեռք է բերում իր պատվերով արտադրվող գերժամանակակից սպառազինություն, այյլ ոչ թե ստանում դրանք պահեստներից: «Տեղափոխումը և լոգիստիկան ժամանակ են պահանջում, բայց մենք ընթանում ենք նորմալ ժամանակացույցով, և կարծում եմ, որ մինչև տարեվերջ աշխատանքների հիմնական մասը կկատարվի»,- ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ համաձայնագրի համաձայն, վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից առաջին հինգ տարին՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոսադրույքով: Ըստ որում, Հայաստանի համաֆինանսավորման բաժինը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի 10-ը: Վարկային համաձայնագրի հիման վրա՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին համաձայնագրեր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների կարգի, ժամկետների շուրջ: Վարկի հիմնական գումարի մարումը նախատեսվում է սկսել 2023 թ. մայիսի 15-ից և ավարտել 2037 թ. մայիսի 15-ին:
Մոսկվան արդեն Հայաստանին տրամադրել է 200 մլն վարկ՝ 10 տարի ժամկետով: Երևանն այդ միջոցներով ձեռք է բերում 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է նաև «Իսկանդեր» հրթիռային համալիր: 2018-2020 թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է մինչև 2020 թ-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը: