Արմինֆո.Ղարաբաղի շուրջ հայ բանակցողներն իրենք իրենց կաթվածի վիճակի մեջ են գցել, արդյունքում` թիրախի վերածելով մեր զինծառայողներին առաջնագծում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Հավանություն տալով «Մադրիդյան սկզբունքներին»` պաշտոնական Երևանն ինքն իրեն մի այնպիսի վիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերին մնում է միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները՚, - ընդգծել է վերլուծաբանը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում:
Նման իրավիճակում Ադրբեջանը, նրա կարծիքով, հնարավորություն է ստացել իր տրամադրության տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, օրինակ` գործարկելով դիպուկահարներին, այլ խոսքով` փորձելով հաստատել իր քաղաքական պահանջները որոշակի քայլերի միջոցով: Եվ դա` Արցախի անկախությունը ճանաչելու նպատակով հայկական կողմերում Բաքվի նկատմամբ ներգործության արդյունավետ մեխանիզմների բացակայության ֆոնին:
«Համոզված եմ, որ ստեղծված իրավիճակը կարելի է և պետք է փոխել, Բաքվին հարկադրելով միայգամայն այլ ռազմական և քաղաքական վարքագիծ: Եվ այդ ամենը, բացառապես, որոշակի քաղաքական և իրավական քայլեր ձեռարկելու միջոցով`միասնական համալիր ծրագրի շրջանակում՚, - ամփոփել է վերլուծաբանը: