Արմինֆո. Խաղաղության և անվտանգության հարցերը չափազանց արդիական են այսօր` ինչպես աշխարհում, այնպես էլ, տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` «Տարածաշրջանային խաղաղություն. իրականնություն և հնարավորույթյույններ՚ համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի ուղերձում, որն ընթերցել է դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:
Դեսպանն ուշադրություն է հրավիրել Մերձավոր արևելքի ոչ պարզ իրավիճակին: «Պատերազմի հրդեհը պատրաստ էր տարածվել տարածաշրջանի մյուս երկրներում, սակայն Սիրիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի իշխանությունների ջանքերի շնորհիվ հաջողվեց դրանից խուսափել: Այսօր ահաբեկչական խմբավորումները, գործնականում, ջախջախված են Սիրիայի տարածքում, սակայն խաղաղության և անվտանգության վերականգնման, այդ չարիքի հետևանքների վերացման համար անհրաժեշտ են հետևողական ջանքեր՚, - հայտարարել է դեսպանը, ընդգծելով միջազգային ահաբեկչության դեմ համախմբված պայքարի անհրաժեշտությունը` աշխարհի բոլոր անկյուններում խաղաղության և անվտանգության հաստատման համար:
Երևանի Երկնագույն մզկիթի իմամ Ալի Շաջաանն, իր հերթին, նշել է, որ խաղաղության և անվտանգության ճանապարհին կարևորագույն քայլ է միմյանց ծանոթանալը: Նրա ասելով, անհրաժեշտ է ապահովել քրիստոնեության ծանոթությունը մահմեդականության հետ: Այդ համատեքստում նա մեջբերում է կատարել Ղուրանից. «Ղուրանը հավատացյալներին հարևանների հետ խաղաղ գոյակցութույան կոչ է անում: Ղուրանում հստակ ասվում է, որ հարկավոր է հեռու մնալ սատանայի ներգործությունից: Աշխարհը գոյություն ունի ողջ մարդկության համար, և խաղաղությունը բարիք է ողջ մարդկության համար: Կարծում եմ, այս համաժողովը միմյանց հետ ծանոթանալու հրաշալի հնարավորություն է՚: