Արմինֆո. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող երեխային հաջողվել է անվնաս հանել սենյակից։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը:
«Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»,-հայկտնել է Ջանոյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: