Արմինֆո. Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջին միջնորդ երկիրն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի հնարավոր դերի մասին հարցին:
Նա հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմի ձեռքբերումը պատերազմի թեժ պահին հաջողություն էր: «Մենք խիստ շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու կարևոր հարևանները մի կողմ դնեն տարաձայնությունները և դրական քայլեր ձեռնարկեն խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ուղղությամբ»,- ասել է Քասեմին: Միաժամանակ նա ընդգծել է, որ Կովկասյան տարածաշրջանը շատ կարևոր է իրենց համար՝ կարևորելով այդ տարածաշրջանում անվտանության ապահովումը, հայտնում է ԱՊԱ-ն