Արմինֆո. Դանակով զինված տղամարդը հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:
Հանցագործը պատանդ է վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին և երեխաներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Ոստիկանությունում, հարձակման մասին ահազանգը ստացվել է այսօր՝ 16:25-ին: Ներկայումս դեպքի վայրում աշխատում է Ոստիկանության օպերատիվ խումբը: Տուժածների և վիրավորների մասին տեղեկատվույուն առայժմ չկա: