Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Ինչպես տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, այցի նպատակը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը մասնակցելն է: Դեսպանը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է ՀՀ նախագահի այցի օրակարգը:
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը մեկնարկում են նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ երկու ցուցահանդեսի բացմամբ. Տրետյակովյան թանգարանում, որտեղ կներկայացվեն հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տասնյակ աշխատանքներ և Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում: Դիվանագետը նշել է, որ միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի ողջ տարածքում և կտևեն մինչև դեկտեմբերի վերջը: