Արմինֆո.Հայաստանի պատգամավորական շրջանակների ջանքերով կասեցվել է հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին որպես դիտորդ մասնակցելու Պակիստանի հերթական փորձը:
ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Պակիստանի պատվիրակությունը որպես դիտորդ ՀԱՊԿ ԽՎ նիստին մասնակցելու հրավեր էր ստացել անձամբ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից: Սակայն, Հայաստանի պատգամավորական շրջանակների ջանքերի շնորհիվ այդ որոշումը վերանայվել է, և Պակիստանի պատվիրակությունն ստիպված է եղել հայրենիք վերադառնալ Լոնդոնի օդանավակայանից, որտեղից մտադիր էր թռչել Սանտկ Պետերբուրգ:
Ուշագրավ է, որ այդ առնչությամբ Պակիստանի պատվիրակությունը չի մասնակցել նաև Միջխորհրդարանական միության վեհաժողովի նիստին, որի անդամ է, և որն այդ օրերին ընթացել է Սանկտ Պետերբուրգում:
Նշենք, որ դա ՀԱՊԿ ԽՎ նիստին որպես դիտորդ մասնակցելու Պակիկստանի արդեն երկրորդ փորձն է` այդ կազմակերպության ասոցացված անդամ դառնալու հեռահար ծրագրերով: Սակայն, ինչպես և այս փորձը, Պակիկստանի նախորդ փորձը նույնպես կասեցվել էր Հայաստանի պատգամավորական շրջանակների ջանքերով:
Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրսևորում է հստակ ադրբեջանամետ դիրորոշում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ