Արմինֆո.Կատալոնիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները յուրօրինակ դաս են Հայաստանի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ՚ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Գործընթացների էությունը կենտրոնի` Մադրիդի կողմից գործողությունների նախաձեռնության ի սկզբանե հանձնում է Կատալոնիային: Եվ այժմ նրան մնում է միայն արձագանքել Բարսելոնայի քայլերին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` պարտություն, քանի որ իրավիճակի ամփոփման և կանխատեսման ռազմավարական կտրվածքով հարկավոր է բեկել հակառակորդի որոշումների մշակման և կայացման ցիկլերը, այլ ոչ թե ներկառուցվել այդ ցիկլերում, ինչը հղի է անկնախատեսելի սցենարների առաջացմամբ՚, - կարծում է Արզումանյանը:
Կատալոնիայում կենտրոնախույս տրամադրությունների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, վերլուծաբանի գնահատմամբ, յուօրինակ դաս են Հայաստանի համար, որտեղ 2018 թվականի ապրիլից հետո վերջնականապես կձևավորվի անցումը կառավարման խորհրդարանական համակարգի, հատկապես` Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված հակամարտության առկայության առնչությամբ:
«Կատալոնիան ճգնաժամային շրջաններում կառավարման խորհրդարանական համակարգի անարդյունավետության ակնառու օրինակ է: Այլ խոսքով` անընդհատ գործելու փոխարեն, ինչպես եղել է երկրի կառավարման նախագահական համակարգի դեպքում, Մադրիդում խորհրդարանն ընդամենը նիստեր է գումարում և համաձայենցնում որոշումները, որոնք ուշանում են, ինչը հանգեցնում է պարտության՚, - ամփոփել է Արզումանյանը:
Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է տարածաշրջանի անկախության մասին բանաձև: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս կենտրոնական իշխանությունների ուղիղ կառավարում կիրառել Կատալոնիայում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ժեներալիտետի անդամների, այդ թվում դրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկության մասին: Նա նաև արձակել է խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին վաղաժամկետ ընտրություններ նշանակել Կատալոնիայյում: Պուչդեմոնը հրաժարվել է ճանաչել Մադրիդի որոշումները և «ժողովրդավարական դիմադիության՚ կոչ է արել: Հոկտեմբերի 30-ին Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ալֆոնսո Դաստիսը չի բացառել, որ առկա ճգնաժամը կարող է հանգեցնել Կատալոնիայի կարգավիճակի ընդլայնման, բացառելով անկախությունը` չբացառելով առաջիկա ընտրություններին Պուչդեմոնի մասնակցության հնարավորությունը: