Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային օրվա առթիվ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են հայոց պետության մամլո գրասենյակից:
Հոկտեմբերի 28-ին Չեխիայի Հանրապետությունում նշում են պետականության օրը, որը ժողովրդի շրջանում անվանում են Սուրբ Վացլավի օր: 1918 թվականի հոկտեմբերի 28-ին հենց Պրահայի Վացլավի հրապարակում է պաշտոնապես հռչակվել Չեխոսլովակիյայի ինքնիշխանությունը, և նախկին Ավստրոհունգարական կայսրության ժողովուրդների համար սկսվել է նոր պատմությւոն: Այդ օրը երկրում անցկացվում են տոնական միջոցառումներ և հանդիսավոր արարողություններ: