Արմինֆո. Հայաստանը և Արցախը գրանցել են անհավանական առաջընթաց: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում կայացած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեկի Սփերը, ով վերջերս այցելել էր Հայաստան և Արցախ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա ընդգծել է, որ Երևանը շատ ժամանակակից քաղաք է, և Ստեփանակերտն իր գեղեցկությամբ տպավորում է: Իսկ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն ԱՄՆ-ի բարեկամն է, այլ նաև արժեքավոր գործընկեր է բարձր տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտներում: