Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017 12:19
Դավիթ Ստեփանյան

Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության

Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության

Արմինֆո. Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանի ներքին սպառնալիքների ու խնդիրների մասին՝ Արցախի և Հայաստանի սահմանին լարվածության արհեստական պահպանման համատեքստում: Գեներալը կիսվում է բանակային հրամանատարության կողմից հայկական պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերի տեսլականով, մեկնաբանում և հիմնավորում Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ սպառազինությունների վերջին գնումների տրամաբանությունը, խոսում Հայաստանում բանակաշինության իր տեսլականի մասին:

 

Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է վկայում «առաջնագծում զոհերից խուսափելու նպատակով լարվածոիթկամ թուլացման միջոցների» մասին նախագահների ժնևյան պայմանավորվածություններից հետո հայ զինծառայողի սպանությունը և Spike հրթիռներով հայկական դիրքերի ռմբակոծությունը:

 

Նախագահների ժնևյան հանդիպումից հետո հայ զինծառայողի սպանությունը և Spike հրթիռներով հայկական դիրքերի ռմբակոծությունը վկայում է Ադրբեջանի՝ տարեցտարի ավելացող ներքին լուրջ խնդիրների, մեր սահմաններին լարվածություն ստեղծելու և պահպանելու ցանկության մասին: Դա ծրագիր է, որից Իլհամ Ալիևն արդեն չի կարող նահանջել: Բոլորովին վերջերս հանդիպել եմ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող թալիշական, այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման արդյունքների համաձայն կարող եմ ասել, որ հարևան երկրում բնակվող էթնոսների ազգային ինքնագիտակցությունն աճում է: Եվ ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի իրացման դեպքերի աճը լրացուցիչ խթան է հաղորդում այդ գործընթացին: Դրա օրինակները բազմաթիվ են՝ Շոտլանդիա, Քուրդիստան, Կատալոնիա, այժմ արդեն Լոմբարդիա:

Վերջին ժամանակներս ականատես ենք լինում սեփական, ինքնուրույն պետություններ ստեղծելու ժողովուրդների ձգտման նոր ալիքի:  Աշխարհն Ադրբեջանական ԽՍՀ տարածքում այդ ժամանակ բնակվող հայերի ոչ այնքան լավ վիճակի մասին իմացավ՝ շնորհիվ այն բանի, որ ժամանակին հայությունը բարձրացրեց Արցախի խնդիրը:

Մենք այդ խնդիրը լուծեցինք: Կարծում եմ՝ այսօր ժամանակն է մտածել մեզ բարեկամ այլ ժողովուրդների վիճակի մասին, որոնք դեռ ստիպված են ապրել Ադրբեջանի կազմում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ կիսում եմ կատոլոնացիների, բասկերի, շոտլանդացիների անկախանալու ձգտումը, դա նույնիսկ անջատողականություն չէ, դա ավելի լավ և ավելի ազատ ապրելու ձգտում է: Ադրբեջանում բնակվող ժողովուրդների դեպքում ասել դա չենք կարող: Նրանց համար Ադրբեջանից  անջատվելու հարցը կյանքի ու մահվան խնդիր է, մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին, իրենց լեզվին, ապրեն այնպես, ինչպես ուզում են, այլ ոչ թե ծառայեն այդ ամենը ոտնահարող, իրենց բացարձակապես օտար դինաստիական ռեժիմին:  Ի հակակշիռ այդ ձգտումների, միտումների՝ Իլհամ Ալիևը հնարավոր ամեն բան անում է՝ փորձելով պահպանել երկրում կայունություն, փորձելով ժողովրդին համախմբել «թշնամի հայերի» դեմ պայքարի շուրջ: Այս առումով Հայաստանի և Արցախի հետ սահմանին մշտական լարվածությունն օդի պես անհրաժեշտ է Ալիևին: Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության, ավելին՝ ինքնաոչնչացման: Ցանկացած հայ զինծառայողի մահը մեզ համար ողբերգություն է:  Իսկ Ադրբեջանում, օրինակ, զոհված թալիշ զինվորի մարմինը տանում են հայրենք և ցուցադրում, որ նա ագրեսոր հայի ձեռքով է զոհվել: Նման սպեկուլյատիվ պրակտիկայի մասին ինձ պատմել են անձամբ թալիշները: Ադրբեջանական իշխանությունները նման կերպ են վարվում  մնացած 11 ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ բացառությամբ, թերևս, հրեաների: Կարծում եմ՝ Ադրբեջանի ներսում աճող փոխադարձ թշնամությունը, վաղ թե ուշ, կքայքայի այդ պետությունը:

Հակառակորդի հետ շփման գծում տեսադիտարկման ժամանակակից համակարգերի ներդրումը լռեցրել է ադրբեջանցի զինվորականների դիվերսիոն ակտիվությունը: Գոյություն ունե՞ն արդյոք համակարգեր, մեխանիզմներ, որոնք կարող են «դիպուկահարների պատերազմի» զոհերի թիվը նվազագույնի հասցնել:  Արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունում մեր զինվորական մասնագետների կողմից արդեն իրականացվում է շփման գծում, այսպես կոչված, սպառազինությունների հեռահար կառավարման համակարգերի ներդրման ծրագիր: Դա միակ ծրագիրը չէ, այսօր ներդրվում են այլ մեխանիզմներ, կառավարման Զորային համակարգեր, որոնք նախկինում բացակայել են: Հայտնաբերվել և շտկվում են շատ թերություններ: Այն, որ տեղի է ունենում առաջնագծի փուլային ամրապնդում, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, նույնիսկ հակառակորդն է դա նկատում՝ չնայած, իհարկե, շատ բան գաղտնիության գրիֆ ունի: Տանկերի քանակությունն Ադրբեջանի մոտ արդեն գերազանցել է 500-ը և մոտենում է 600-ի, սակայն տանկերի համար վտանգավոր ուղղությունները, հատվածները դրանից չեն շատացել: Այդ պատճառով ժամանակակից ռազմական տեխնիկայով «թանգարանի» համալրումն ամենևին առավելություններ չի տալիս  Բաքվին՝ նկատի ունենալով մեր համարժեք արձագանքը վերջինիս հավաքածուի համալրմանը: Եվ դա պետք է հասկանալ ու հաշվի առնել:

 

Ճի՞շտ եմ հասկանում, որ տեխնիկայի որոշ տեսակներ, օրինակ՝ տանկեր, Բաքվի կողմից ձեռք են բերվում՝ ոչ միայն Արցախի և Հայաստանի դեմ կիրառման նպատակով:

 

Անշուշտ: Սպառազինության ձեռքբերումը, Ադրբեջանի՝ «երկաթով» հագեցվածությունը կարող է ձեռնտու լինել Թուրքիային, որոշ իրավիճակում՝ ԱՄՆ-ին: Ոչ ոք չի կարող բացառել երրորդ երկրի դեմ այդ սպառազինությունների կիրառման հնարավորությունը:

 

Օրինակ՝ Իրանի…

 

Իրանի և ոչ միայն Իրանի դեմ, որի հետ Թուրքիան այսօր տարածաշրջանային առաջատարության համար պայքար է մղում:  Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը՝ կանխագուշակել միջազգային հանրության համակրանքը այդ պայքարում դժվար չէ: Ըստ որում, ամենևին չեմ բացառում իրավիճակը, երբ Ռուսաստանից ձեռքբերված ադրբեջանական զենքը օգտագործվի հենց Ռուսաստանի դեմ: 2016 թ. ապրիլին, այսպես կոչված, «քառօրյա պատերազմի» ընթացքում մենք արդեն երրորդ երկրների կոնֆլիկտի ականատես, և, ցավոք, մասնակից դարձանք: Ապրիլին մենք նման կոնֆլիկտի զոհ դարձանք, դա պետք է հասկանալ և եզրակացություններ անել:

 

Ի՞նչ զինատեսակների ձեռքբերմանը կարող է ուղղված լինել հերթական «պաշտպանական» վարկը:

 

Ժամանակին խիստ շահագրգռված լինելով սպառազինության տեսակներից մեկով և իմ վերլուծության արդյունքները ներկայացնելով Պաշտպանության նախարարությունում՝ հաճելիորեն զարմացած է, որ այն արդեն ձեռք է բերվել: Այսինքն՝ աշխատանք տարվում է, և տարվում է ճիշտ ուղղությամկբ: Փառք Աստծու, որ մեր հրթիռներն այսօր թռչում են, նախկինում դրանք պարզապես հարյուրներով կուտակվում էին զինանոցներում: Այսօր դրանք օգտագործում են՝ մեր զինվորների մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար: Ադրբեջանին շարքից հանելու, Բաքվին իր իսկ նախաձեռնած պատերազմից դուրս բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդամենը 12 հայկական հրթիռ ադրբեջանական կողմի ճիշտ թիրախին դիպչի: Բաքվի նավթավերամշակման հսկայական գործարանը թիրախներից մեկն է միան: Մինգեչաուրի ՀԷԿ-ի ոչնչացումը գեներալը ճիշտ չի համարում: Այն կառուցվել է խորհրդային տարիներին, և բետոնի նման հաստ շերտը ճեղքելը բավական խնդրահարույց է: Շատ ավելի հեշտ և արդյունավետ է օգտագործել այդ նույն ամբարտակից սնուցվող ՀԷԿ-երի կասկադը: Դա միանշանակ կհանգեցնի Ադրբեջանի էներգահզորությունների 40-50-ի կորստի: Ուսումնասիրելով Հարավսլավիայում պատերազմների փորձը՝ կարող եմ ասել, որ հակամարտության կողմերի կորուստների մեծ մասը  ոչ թե հակառակորդի կողմից սպառազինության կիրառման, այլ՝ պատկերավոր ասած, «լարերի միակցման» հետևանքով է եղել:

 

Ձեր կարծիքով, բանակում առկա խնդիրներից ո՞րը պետք է որպես գերակայություն առանձնացնել՝ շուտափույթ լուծման նպատակով:

 

Բոլոր հնարավոր միջոցներով մարդկային գործոնի ուժեղացումը մեր բանակում №1 գերակայություն է: Այստեղ պետք է ընդունել և ընդգծել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վաստակը, ով առանձնացրեց այդ գործոնը, աշխատանք սկսեց ոչ կանոնադրական հարաբերություններն արմատախիլ անելու, զինվոր-սերժանտ-սպա փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: 2016 թվականն ակնհայտորեն ապացուցեց բոլորիս զինվորին 2015 թ. տարվա մարդ հռչակելու ճշմարտացիությունը: Այդ աշխատանքն այսօր շարունակման և ամրապնդման կարիք ունի: Ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրն, անշուշտ, լուծվում է, բայց, ցավոք, ընտանիքն առանց այլանդակի չի լինի: Մինչդեռ ջանադրաբար տարածվում, չափազանցվում է հենց նման այլանդակների գործունեության արդյունքները, իսկ այն ամեն լավը, ինչ կա բանակում, մնում է զորամասերի պատերի ներսում: Բոլոր դեպքերում, բոլոր պատերազմներում առաջին հարվածը միշտ իր վրա են վերցնում զինվորը, միջին օղակի հրամանատարները:

Այդ իսկ պատճառով զինվորին անհրաժեշտ է ուսուցանել, հագցնել, կերակրել, աշխատել նրա մարտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ: Առաջնագծում ամեն բան որոշում է զինվորը, մարդկային գործոնը, պաշտպանության խորքում դա անում են արդեն այլ ուժեր և ստորաբաժանումներ: Հենց մարդկային գործոնը,դրա ամրապնդումն էլ համարում եմ գլխավորը: 2016 թ. ապրիլը հանգեցրեց ադրբեջանական բանակում բազմաթիվ դասալիքների: Իսկ մեզ մոտ գործող բանակին միացան մեր տղաները Վրաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, ինչով մենք հպարտանում ենք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ