Արմինֆո. Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 14 ընտանիք: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը : Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին: