Արմինֆո. Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻՆ դեպարտամենտից ստացված տեղեկությունների, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նախարարության, հոկտեմբերի 17-ին ժամը 14: 00-ի դրությամբ հանրապետության բոլոր ճանապարհներն անցանելի են:
«Վերին Լարս» անցակետը գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանի վրա, որն անցյալ դարի 90-ականների սկզբին միակ ցամաքային տրանսպորտային ճանապարհն էր, որը հաղորդակցություն էր ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Անցակետը պարբերաբար փակվում է, սողանքների պատճառով: Այսօրվա փակումը կարելի է համարել «ձմեռային սեզոնի բացում»: