Արմինֆո. Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցով կմեկնի Բրյուսել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է European Friends of Armenia (EuFoA) մամուլի ծառայությունից, որպես ԼՂՀ արտաքին գործերի նախարար Բրյուսել կատարվելիք իր առաջին այցի ընթացքում Մայիլյանը հոկտեմբերի 20-ին կանցկացնի ճեպազրույց: Միջոցառման շրջանակներում Մայիլյանը կներկայացնի Ստեփանակերտի դիրքորոշումը Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև վերջին հանդիպման առնչությամբ, կխոսի քաղաքական իրավիճակի մասին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների իրականացումից հետո, տարածաշրջանային իրավիճակի և կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունների մասին:
«Նախատեսվում է նաև Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ելույթը, ով կզեկուցի մարդու իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հանրապետոթյան քաղաքացիների վրա ձգձգված հակամարտության ազդեցության մասին», - ասված է հայտարարության մեջ: