Արմինֆո. Ռուսական 100 մլն.դոլարի նոր վարկային պայմանագրի շրջանակներում ձեռքբերումները կպաշտպանեն Հայաստանի օդային տարածքը տարբեր անակնկալներից: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Ըստ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի, 100 միլիոն դոլարի վարկը տրամադրվում է 20 տարով, այդ թվում 5 տարի արտոնյալ ժամկետով և 3% տոկոսադրույքով: Հայաստանի համաֆինանսավորումը կկազմի 10%:
Ըստ 2018-2020 թվականների պաշտպանության ծախսերի միջանկյալ ծրագրի, Հայաստանը նախատեսում է ամեն տարի իր պաշտպանական բյուջեն մեծացնել 60 մլն.դոլարով, որպեսզի ռազմական ծախսերը հասնեն ՀՆԱ-ի 4%-ին: Ներկայում ռազմական ծախսերը կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 3,6%-ը կամ մոտ 450 մլն.դոլար:
«Հաշվի առնելով Իսրայելի օգնությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռք բերած առավելոթյունը հակաօդային պաշտպանության ոլորտում, այսօր Երևանում մեծ կարիք ունի հարվածային համակարգերի: Հայկական զինված ուժերն ամրապնդում են ռազմական ներուժը, ձգտելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զենք, որն ի վիճակի է ավելի ամրապնդել երկրի անվտանգությունը: Առաջին հերթին խոսքը գնում է հակաօդային պաշտպանության համակարգերի և ծանր, դիվիզիոնային հրետանու մասին», - ասել է նա:
Ըստ հայ-ռուսական առաջին համաձայնագրի, երբ Հայաստանին տրամադրվեց 200 մլն.դոլարի վարկ, հանրապետության զինված ուժերը ձեռձք բերեցին հրթիռային համակարգեր`9K58 «Սմերչ» «Իգլա-Ս», պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համալիր`«Ավտոբազա-Մ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ականանետային համակարգեր, «Տիգր» զրահամեքենա, «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային համակարգերը, ՌՊԳ-26 հակատանկային նռնականետեր, հրաձգյին զենքեր, Տ-72 տանկերի և ԲՄՊ-ների շարժիչներ, կապի, ինժեներական տեխնիկա:
Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի պայմաններով վարկի ժամկետը կազմում է 3%, որը Երևանը կսկսվի մարելի միայն 2018 թվականից, 10 տարիների ընթացքում, իսկ կանխավճարը կկազմի 10%, այն կնքվել է 2015-ին: