Արմինֆո. 2018 թվականին ԱՄՆ կողմից Հայաստանի տրամադրվող ֆինանսական աջակցության մի փոքր ավելացումը վկայում է այն դերի մասին, որը Սպիտակ տունը հատկացնում է Երևանի հետ համագործակցությունը: Այս մասին հոկտեմբերի 12-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության 25-ամյակի տոնակատարման շրջանակներում:
Նա հիշեցրել է, որ յուրաքանչյուր տարի օգնության տրամադրման որոշումն առանձին է, և գումարները տարբերվում են միմյանցից: «Ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ գումարը, որը Միացյալ Նահանգներն օգնության նպատակով կտրամադրի Հայաստանին, հաջորդ տարի կավելանա, բայց ուզում եմ նշել, որ Միացյալ Նահանգները չեն հետապնդել պահպանել կազմակերպությանը Հայաստանում մշտական հիմքերով: Մեր նպատակն է նպաստել այն մեխանիզմների օժանդակոթւյանը, որոնք Հայաստանին թույլ կտան ապագայում ինքնուրույն պայքարել առկա խնդիրներին ու մարտահրավերների հետ: Բնականաբար, Հայաստանի կարիքները 25 տարի առաջ և այսօր հիմնովին տարբերվում են, և տարեցտարի այդ կարիքները կրճատվում են, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսավորումը: Բայց այսօր մենք ունենք ԱՄՆ Կոնգրեսի և Սպիտակ տան աջակցությունը, կապված Հայաստանում ծրագրերի իրականացման հետ, ինչի մասին է վկայում նաև հաջորդ տարվա ֆինանսավորման աճը», - ասել է ամերիկացի դիվանագետը:
Միևնույն ժամանակ, ամփոփելով կասմակերպության 25 տարվա գործունեությունը Հայաստանում, դեսպանը նշել է, որ հատկացված միջոցները ծախսվել են արդյունավետ և ուղղվել առաջնահերթություններին, որոնք կարևոր են հայ ժողովրդի համար: Նա նշել է, որ ինքը հպարտ է, որ ԱՄՆ ՄԶԳ հիմնական ծրագրերն իրականացնում են տեղական կազմակերպությունների կողմից: «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստան ունի քաղաքացիական հասարակություն, մի կառույց, որն ընդունակ է իրականացնել մարդկանց կարիքների ու պրոբլեմների լուծմանն ուղղված ծրագրեր: Հայաստանն այս հարցում առաջատարների շարքում է: Նա կարող է հպարտանալ այս նվաճումներով և պետք է աշխատի տեղական կազմակերպությունների հետ, բացահայտելով առկա խնդիրները», - ասել է դեսպանը, հավելելով, որ Միացյալ Նահանգներում լսում են խորհրդարանականներին, կառավարության ներկայացուցիչներին, մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Հայաստանի քաղաքացիները պետք է օգտագործեն այդ կապուղիները կարևոր հարցերի և խնդիրների փոխանցման համար, նշել է դեսպանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն խորհուրդ է տվել ավելացնել 2018 թվականին Հայաստանին հատկացվող օգնությունը, մինչև $ 20,7 մլն: