


Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական պետական սահմանի պլանային դիտարկում է անցկացրել՝ Տավուշի մարզի Կայանավան գյուղի ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ում, ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն և Օգնիեն Յովիչը: Ադրբեջանի կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գեննադի Պետրիկան և Սայմոն Թիլերը:


