Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անհրաժեշտ են երկու խնդիր լուծելու համար ՝ խաղաղության պահպանման և վստահության մթնոլորտի ձևավորման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ որում, նա ընդգծել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված վտահության մթնոլորտի ստեղծմանը և սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը:
Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանագիրն ստորագրվել է դեռ 1994 թվականին, սակայն Բաքուն մշտապես խախտում է այն, ինչի գագաթնակետը 2016 թ. ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիան էր: «Ինչպես կարելի է խոսել բանակցություններում առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություննեից, կասկածի տակ է դնում հետագա ցանկացած համաձայնություն: Ստացվում է, որ Բաքուն կարող է ցանկացած պահի ստորագրել փաստաթուղթ, իսկ հաջորդ օրը խախտել այն: Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ չի սկսի, քանի որ այն ընտրել է հակամարտության լուծման ուժեյին մեթոդը»,- ասել է փոխնախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկու պետութունների ղեկավարները բանակցություններին վերադառնալու պատրաստակամություն են հայտնել:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը հայտարարել էր բանակցությունների շարունակման անհնարինության մասին, քանի դեռ չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: