


Արմինֆո.Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության ռուսերեն դասագրքերում հայտնվել է «ծովից ծով՚ Մեծ Հայքի քարտեզը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված իրադարձությունն աշխույժ բանավեճ է հարուցել սոցիալական ցանցերի ադրբեջանական և հայկական հատվածներում:
Ուշագրավ է, որ դասագրքի քարտեզում պատկերված հայոց պետությունը ներառում է ներկայի Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքների մասեր:
9 ադրբեջանցի մասնագետների հեղինակած դասագիրքը հրատարակվել է այս տարի Բաքվում` 7000 տպաքանակով: Ողջ տպաքանակն արդեն հետ է կանչվել` վերատպման նպատակով:


