


Արմինֆո.Հայաստանի հավաքականում որպես մարզիչ Արթուր Պետրոսյանի գործունեության հեռանկարները կպարզվեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ նրա հանդիպումից հետո: Այդ մասին խաղից հետո մամուլի ասուլիսում հաղորդել է ինքը` Պետրոսյանը:
Հոկտեմբերի 8-ին «Աստանա արենա՚ մարզադաշտում Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 1:1 հաշվով է ավարտել Ղազախստանի թիմի հետ հանդիպումը: Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Արթուր Պետրոսյանի սաները 1:6 հաշվով հերթական պարտությունն էին կրել Լեհաստանի հավաքականից:
Հայաստանի հավաքականը չի կարողացել դուրս գալ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Ե՚ խմբից: Մրցաշարի վերջին խաղից հետո հավաքականը 7 միավորով նախավերջին տեղն է զբաղեցրել մրցաշարային աղյուսակում: ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը շարունակում է լռություն պահպանել վերջին երկու տարում: Ի դեպ, ավելի վաղ նա ֆուտբոլի երկրպագուներին հրապարակավ խոստացել էր հրաժարական տալ` եթե հավաքականը չհասնի 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:



