Արմինֆո.Բաղրամյան պոլիգոնում ավարտվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ «Որոնում 2017» տակտիկական զորավարժությունները, «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների շրջանակներում:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անցած զորավարժությունները ցույց տվեցին զինվորների բարձր պատրաստվածությունը: «Այս զորավարժություններն ապացուցեցին, որ ՀԱՊԿ ուժերն ի վիճակի են հաջողությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրները ցանկացած պայմաններում», - ասել է գեներալ-գնդապետը: Այս համատեքստում նա հավելել է, որ զորավարժությունները կազմակերպվել էին համաձայն և ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների կողմից 2016-ին հաստատված պլանի և անցկացվեցին բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, կառավարման մարմիններն աշխատեցին համատեղ, իսկ զորքերը ցուցադրեցին լավ պատրաստվածություն:
Սիդորովի խոսքերով, զորավարժություններին մասնակցեց մոտ 1000 մարդ, շուրջ 80 միավոր տեխնիկա և մոտ 15 թռչող սարք: