Արմինֆո.ՀԱՊԿ ուժերը պատրաստ են օգնել Հայաստանին, եթե լինի դրա կարիք: Այս մասին հոկտեմբերի 7-ին Բաղրամյան զորավարժարանում հայտրարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը «Պոիսկ 2017»զորավարժությունների շրջանակներում:
«Մենք գիտենք, թե ինչ ցավ ունի Հայաստանը`հակամարտություն, որը չի հաջողվում վերջնականապես լուծել: Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա համաձայն կանոնադրության և իրավական փաստաթղթերի, ՀԱՊԿ ուժերի նախատեսված են պաշտպանել իր անդամ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Դա կատարվում է տվյալ պետության խնդրանքով և Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ: Եթե, աստված չանի, պետություններից մեկն ունենա օգնության կարիք, ՀԱՊԿ ուժերը, իսկ դրանք ավելի շատ են, քան այս զորավարժություններում ներգրավվածները, պատրաստ կլինեն գալ և օգնել լուծելով իրենց առջև դրված խնդիրը: Դրանում կասկած չի կարող լինել», - ասել է Սիդորովը:
Մեկնաբանելով ՀԱՊԿ ուժերի մասնակցության հնարավորությանը ներքին հակամարտություններին, նա նշել է, որ նման մասնակցություն չի նախատեսված: «Որոշ ԶԼՄ-ներում երբեմն շրջանառվում են կարծիքներ, որ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մի տեսակ, ոտնահարում է ինքնիշխանությունը: Դա այդպես չէ: Ամեն ինչ կատարվում է հավաքականորեն, կոնսենսուսի հիման վրա: Որոշումներն ընդունում են կազմակերպության բոլոր մասնակիցները: Օրինակ, եթե Հայաստանը չցանկացար իր տարածքում անցկացնել զորավարժություններ, ոչ ոք չէր ստիպի նրան: Չնայած, որ նման բան դեռչի եղել: Անդամ բոլոր երկրները լիովին հավանություն են տալիս զորավարժությունների անցկացմանը», - եզրափակել է նա: